ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սահման չկա

Սահման չկա
03.11.2012 | 11:23

Նոյեմբերի 3

Անսահման կարողություն. այս է Իմ ունեցածը։ Ինչ անսահման հարստություն և խցանված ու խեղճ ինչ առվակներ` Իմ առատահոս հարստությունը իրենց մեջ առնելու։ Դուք ե՞րբ պիտի կարողանաք զգալ, որ չափ ու սահման չկա Իմ զորությանը։
Բայց մարդիկ խնդրում են այնքան չնչին ու այնքան աննշան բաներ, որ դրանով ամենից առաջ Ինձ են վշտացնում։ Դուք դեռևս չե՞ք հասկացել, թե որքան սխալ է ձեր մոտեցումը Իմ հանդեպ։ Ես կամենում եմ ձեզ շատ արժեքավոր ու թանկագին նվերներ տալ, բայց եթե դուք բավարարվում եք անարժեքով` ընտրելով խեղճ, թերի ու չնչին բաներ, մի՞թե այս արհամարհանք չէ ամենաառատ տվողի նկատմամբ։
«ՈՒզեք` ինչ որ կամենում եք, և կտրվի ձեզ»։ Թե ինչպես կկարողանամ կատարել Իմ խոստումը, այդ Իմ գործն է... Տեսեք, որ մեծ հավատքի անհրաժեշտությունը կա. մեծամեծ բաներ ակնկալեք և մեծ բաներ պիտի ստանաք։

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ